Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցում գտնվող Ն․ Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում վերակառուցման և շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ բետոնե պանելը ընկել է աշխատակիցների վրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տուժածները Արագածոտնի մարզի բնակիչ 40-ամյա Մկրտիչ Ղ․-ն և Հնդկաստանի քաղաքացի Մահմադ Հ․-ն են (տարիքը ճշտվում է)։
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորները հիվանդանոցում են, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։