Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Յու. Մելյանի վարած «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել է Յու. Մելյանը, ապա ժամանած հրշեջները մարել են այն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։