Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում Շիրակի փողոցում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Արսեն Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Վահե Ն.-ի վարած «Toyota Raf 4» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։