Երեկ՝ սեպտեմբերի 15-ի երեկոյան տեղացած հորդառատ անձրևի հետևանքով փլուզում է տեղի ունեցել Երևանում։ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի 20/3 նախկին հանրակացարանային շենքի մի պատը մասմաբ փլուզվել է, իսկ մի մասն էլ փոքր միջամտության դեպքում կփլուզվի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրական վտանգ ներկայացնող, կախված վիճակում գտնվող քարերը զգուշորեն հանել և իջեցրել են։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր փլուզման հետևանքով վնասված գազախողովակը նորոգեցին և գազամատակարարումը վերականգնեցին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։