00:00:00

Արդարադատության նախարարն ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողներին

19:31, 25 մայիս 2018 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային և Ջուզեպե Գալատիին: Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը և հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ և հավելել, որ դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով և կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը: ԵԽԽՎ ներկայացուցիչ Յուլիա Լովոչկինան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հանրության վստահությունը վայելող Կառավարությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ինչպես նաև անդրադարձել ՄԻԵԴ վճիռների, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ կատարման մեխանիզմներին ու ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր