Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 155 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և կրկնակի վրաերթի է ենթարկվել «Mazda» մակնիշի ավտոմեքենայի կողմից։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդ հետիոտնի մահը։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։