Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով այսօր ձերբակալվել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը։ Մեզ հասած տեղեկության համաձայն Կարապետյանին ձերբակալել են կոռուպցիոն բացահայտումների շրջանակներում։ Ուշագրավն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն մինչ այս պահը տեղի ունեցած ձերբակալության վերաբերյալ որեւէ հաղորդագրություն չի տարածել։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ձերբակալվել էին նաև Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը և նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու մեջ․ ձերբակալվել էին Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, այնուհետ՝ կալանավորվել։ Այժմ որպես խափանման միջոց ընտրված է տնային կալանքը։