00:00:00

Այս դատավարության սկիզբը, ընթացքը, ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից էլ դրա հետևանքներն էլ ավելի են խորանալու. Հրայր Թովմասյան

12:47, 11 սեպտեմբեր 2024 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում շարունակվում է արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

 

«Չի կարելի մտնել 10-րդ դասարան և երկար-բարակ համոզել, որ 1+1=2, կամ մտնել իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողների մոտ ու հիմնավորել, որ սահմանադրական իրավունքն իրավունքի ճյուղ է։ Բոլորը դրա մասին գիտեն։ Ինձ մոտ տպավորություն է, որ բոլորն ամեն ինչ գիտեն, դե եթե բոլորն ամեն ինչ գիտեն, ապա ինչ պետք է անեն։ Լռեն, ոչինչ չասեն։ Խորհրդային տարիներին այլախոհներն այսպիսի (մաքուր) թղթեր էին փակցնում, և երբ այդ մարդկանց հարցնում էին, թե ինչ եք ուզել գրել և ինչու չեք գրել, ասում էին՝ ամեն ինչ գրված է։ Կարող էի նույն բանն այստեղ անել, բայց չեմ անում, որովհետև իմ խոսքը ում պետք է ուղղված լինի՝ դատավորին ու մեղադրողին, իրենք իմ պաշտպանական կողմի ճառերի ժամանակ անհաղորդ էին այս ամեն ինչին։ Դատարանն այդ խոսքին հաղորդակից էր դառնում միայն այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր հենց դատարանին։ Մեղադրող կողմն այս դատաքննությանն ի սկզբանե եկել է մի նպատակով՝ կանխորոշված, որ ինչ կա Հրայր Թովմասյանի օգտին, նրա անմեղությունը հիմնավորող, նրան մեղսագրվող փաստերը հերքող, դրանք բոլորը կեղծիք են և գոյություն ունենալ չեն կարող»,-իր ելույթում հայտարարեց Հրայր Թովմասյանը։

 

Նա նշեց, թե եթե ընտրություն կատարելու իրավունք ունենար երկու բանի միջև՝ հանցագործություն է կատարել և իր նկատմամբ կայացվելու է մեղադրական դատավճիռ և այն դատավարության միջև, ինչը հիմա տեղի է ունենում, ապա նա կնախընտրեր առաջինը։

 

«Տարօրինակ ոչինչ չկա, որովհետև առաջին դեպքում բացասական հետևանքներ կրողը ես կլինեի, իսկ այս դատավարության տուժողներն ու բացասական հետևանքներ կրողներն անթիվ ու անհամար են։ Այս դատավարությունը սկզբից մինչև վերջ որևէ առնչություն չունի մեղսագրվող արարքի հետ»,-ասաց Թովմասյանը։

 

Նրա խոսքով՝ այս դատավարության սկիզբը, ընթացքը, ավարտը շատ ավելի խորքային են, ու այս դատավարության ավարտից էլ դրա հետևանքներն էլ ավելի են խորանալու։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր