Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07:35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 68-ամյա Արմեն Ե.-ն իր վարած «ՎԱԶ 21014» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի աջակողմյան հատվածում գտնվող ծառին։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արմեն Ե.-ն, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վեդիի թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները և օպերատիվորեն ժամանած Վեդիի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է Վեդիի բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։