Սեպտեմբերի 9-ին, ժամը 16:15-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել․ անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները քաղաքացիներ Ա․ Պ․-ին (ծնված 2005 թ.), Խ․ Գ․-ին (ծնված 2004 թ.), Ս․ Պ․-ին (ծնած 2004 թ.), Է․ Ն․-ին (ծնված 2005 թ.) և հեծանվանավակը մոտեցրել են ափ։