00:00:00

Ավտովթար՝ Երևանում․ «Ford»-ը բախվել է արագաչափ սարքի հենասյանը

15:17, 04 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ թիվ 22 շենքի հարևանությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արագաչափ սարքի հենասյանը, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր