00:00:00

Երկու քաղաքացի բարձրացել են չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և չեն կարողանում իջնել

23:11, 03 սեպտեմբեր 2024 Պատահարներ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններից մեկի մոտակայքում գտնվող չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա և ինքնուրույն չեն կարողանում իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները կաթսայատան ծխատար աշտարակից՝ մոտ 30 մ բարձրությունից, անվնաս իջեցրել են Ա․ Բ․-ին (ծնված 2002 թ․) և Տ․ Ա․-ին (ծնված 2001 թ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր