Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Կաթնաղբյուր գյուղում ուշագրավ դեպք է եղել։
Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին:
Իրավապահները քննություն են իրականացնում դեպքով: