Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Գ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ դեպի Եղիպատրուշ գյուղ տանող ճանապարհի 5-րդ կմ-ում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթե ճաղավանդակին, կոտրել այն և մոտ 6 մ բարձրությունից ընկել ու կողաշրջված վիճակում հայտնվել Քասախ գետում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։