00:00:00

ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ հյուրընկալվել են ԱԺ-ում

17:41, 31 օգոստոս 2024 Հասարակություն

«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի խումբ երեխաներ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Նրանց հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը: Օրենսդիրի ներկայացուցիչն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու խնդիրներին:

Զրույցի ընթացքում հյուրերը հետաքրքրվել են մասնագիտության ընտրության հարցով, կիսվել իրենց մտքերով:

Ծրագրի մասնակիցները եղել են ԱԺ նիստերի դահլիճում, այցելել խորհրդարանի թանգարան ու գրադարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր