Սիրուշոն ներկայացել է իր արծաթյա զարդերի բրենդի՝ «ՊռեԳոմեշի» միանամից մի քանի նորույթ։ «Արեգա»՝ այսպես է կոչվում զարդերի նոր շարքը, որոնք, ինչպես հուշում է անվանումը, արեւի տեսք ունեն։ Հավաքածուն կազմված է ականջօղերից, չոկերից եւ մատանիներից։
Նոր զարդերը ներկայացնելու համար երգչուհին նկարահանվել է բրենդի նոր հոլովակում, որում նուրբ տեսքով՝ սպիտակ զգեստով ու բնական հարդարմամբ, ցուցադրել է նոր նմուշները։
«Հենց այն պահին, երբ մտածում եք, էլ նոր բան չունենք, մենք նորույթ ենք բերում։ Ես նոր զարդեր եմ պատրաստել ինձ ու ձեզ համար։ «Արեգա»-ն հինգ նմուշից բաղկացած հավաքածու է։ Մատանիներ, պարտադիր կրելու չոկեր եւ ականջօղեր։ Սրանք հեշտ է կրել ու համադրել ձեր մյուս բոլոր «ՊռեԳոմեշ» զարդերի հետ»,-հոլովակին կից գրել է Սիրուշոն։