00:00:00

Փրկարարները դուրս են բերել երեխայի ոտքը արգելափակումից

20:56, 30 օգոստոս 2024 Պատահարներ

Օգոստոսի 30-ին, ժամը 18:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտակա այգում երեխայի ոտքը արգելափակվել է մետաղյա նստարանի ճաղերի արանքում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

 

Փրկարարները հիդրավլիկ գործիքի օգնությամբ Է․ Օ․-ի (ծնված 2016 թ․) ոտքը դուրս են բերել արգելափակումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր