Ռուսական զորքերը հարված են հասցրել Խարկովին։ Արդյունաբերական շրջանում բնակելի տուն է հրդեհվել, զոհվել է երեք մարդ։ Նեմիշլյանսկի շրջանում հարվածի տակ է հայտնվել խաղահրապարակը, երեխա է մահացել, հայտնել է քաղաքապետ Իգոր Տերեխովը:
Հարվածը, ըստ Տերեխովի, հասցվել է կառավարվող ավիառումբերով։ Քաղաքի արդյունաբերական շրջանում տուժել է 12 հարկանի բնակելի շենք, որը հրդեհվել է հարվածից հետո։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 30 վիրավոր կա։