00:00:00

Վայոց ձորի մարզի պարեկները ապօրինի որսի դեպք են բացահայտել

18:53, 30 օգոստոս 2024 Իրավական

Օգոստոսի 29-ին, ժամը 7.50-ին, Վայոց ձորի մարզի պարեկները Երևան-Մեղրի ճանապարհի 108-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-212140» մակնիշի մեքենան: Մեքենայի սրահի տեսանելի հատվածում՝ պոլիէթիլենային տոպրակների մեջ, պարեկները նկատել են կարմրախայտ տեսակի ձկներ և ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրական սարք:

Գառնի գյուղի բնակիչ վարորդը դիմել է փախուստի, իսկ համագյուղացի ուղևորները ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Բաժնում նրանք հայտնել են, որ մեքենայում գտնվող 200 կարմրախայտը էլեկտրահարման եղանակով որսացել են Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրով հոսող գետից:

Գառնի գյուղի բնակիչ 40-ամյա և 54-ամյա տղամարդիկ ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 36-ամյա տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր