00:00:00

Առաջիկա 5 օրերին շրջանների մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

16:03, 30 օգոստոս 2024 Հասարակություն

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
 
Երևանի առանձին հատվածներում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-16մ/վ արագությամբ։
Մարզերում օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
 
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-2-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
 
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 2-3-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր