00:00:00

ՔՊ-ն նախաձեռնող խմբի հերթական նիստն է հրավիրել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ. ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»

09:26, 30 օգոստոս 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ՝ երեկոյան, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՔՊ-ն հերթական նախաձեռնող նիստն է հրավիրել:

Այս անգամ նիստի հիմնական զեկուցողը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է եղել, որն իր ոլորտում կատարված աշխատանքն է ներկայացրել:

 
Նիստին ներկա է եղել նաեւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հերթական անգամ ՔՊ նիստից առաջ բոլոր ներկաների հեռախոսները հավաքել են՝ «սլիվներից» խուսափելու համար: Նիստը տեւել է 3-4 ժամ: Մեր տեղեկություններով՝ ՔՊ նիստը բավականին ջերմ մթնոլորտում է անցել, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները սիրալիր վերաբերմունք են դրսեւորել նախարար Նարեկ Մկրտչյանի նկատմամբ եւ, ըստ էության, ցույց են տվել, որ գոհ են նրա աշխատանքից»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 08․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր