00:00:00

Երևանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը

18:23, 29 օգոստոս 2024 Հասարակություն

Հայաստանի կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում և ԿԳՄՍ նախարարությանը պահուստային ֆոնդից  հատկացվել է 476 մլն 241 հազար դրամ՝  նոյեմբերի 18-24-ը  Երևանում  կայանալիք Զինվորականների ըմբշամարտի աշխարհի  37-րդ առաջնության  կազմակերպման և անցկացման նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ նախնական տվյալների՝ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը:  ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, նվաճել են բազմաթիվ մրցանակային տեղեր: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր