00:00:00

Սուրբ Սարգիս վանական համալիրը և Թարգմանչաց եկեղեցին վերականգնվում են

18:09, 29 օգոստոս 2024 Հասարակություն

Կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 11-րդ արտագնա նիստը:

Նիստն անցկացվել է Արագածոտնի մարզի Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 2.108.1.3, հանրապետական նշանակության) և Արմավիրի մարզի Այգեշատ համայնքի Թարգմանչաց եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.11.3, հանրապետական նշանակության) տարածքներում:

Ուշի գյուղի Սուրբ Սարգիս վանական համալիրում քննարկմանը մասնակցել են նաև համալիրի վերականգնման աշխատանքները հովանավորող «Արմենիա Վայն» ընկերության ներկայացուցիչները:

Երկու հուշարձանների վերականգնման նախագծերը և կոնստրուկտորական մասերը նախորդ նիստերին ստացել էին դրական եզրակացություն: Տեղում քննարկվել են շինարարության ընթացքում ի հայտ եկած կոնստրուկտորական խնդիրները, իսկ հեղինակների կողմից առաջարկվող լուծումներն արժանացել են հավանության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր