Վարդենուտցիները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց: Նրանք դեմ են իրենց հողերի օտարմանը:
«Թող կառավարությունը փաստաթղթերը ստուգի և կտեսնի, որ Խորհրդային Միության տարիներին այդ ամբողջը եղել է վարելահող, էդտեղ կարտոֆիլ, կաղամբ են աճեցրել, սակայն գնող ընկերությունը ներկայացրել է, որ քարքարոտ, ապառաժ հողեր են: Ինձ համար ցանկալի է, որ իմ հողի փոխարեն դրա նման ուրիշ հող տան, իսկ եթե ոչ, ապա տան այնքան գումար, որ ես կարողանամ ուրիշ հող գնել: Փաշինյանը շատ է սիրում «Կարգին հաղորդում»-ից մեջբերումներ անել, ստացվում ա՝ «սուձիան առած ա, խաղն էլ ծախած ա»», - լրագրողներին ասաց քաղաքացիներից մեկը: