00:00:00

Լոռու մարզում թալանել են հայտնի ընկերություններից մեկը․ գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ

11:37, 29 օգոստոս 2024 Հասարակություն

Օգոստոսի 26-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության՝ վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պետրոսյանի, մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Վահե Մուշեղյանի, ոստիկանության Լոռու մարզային վարչության՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մհեր Դավթյանի, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արամ Չթչյանի գլխավորությամբ, ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի ստացված օպերատիվ տեղեկություններով բացահայտել են առանձնապես խոշոր չափի գողության դեպք, որը կատարվել է Հանրապետությունում հայտնի ընկերություններից մեկից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Տաշիրի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ նշված ընկերության անվտանգության աշխատակիցներ, Լոռու մարզի բնակիչներ 31-ամյա Գևորգ Ս․-ն, 31-ամյա Նարեկ Չ․-ն և նշված ընկերության վարորդներ, Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Բադալ Ա․-ն և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Է․-ն, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, այս տարվա մարտ ամսից մինչև օգոստոս նշված ընկերությանը պատկանող, Լոռու մարզում գտնվող անասնապահական խոշոր համալիրի տարածքից գաղտնի հափշտակել են առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի շինանյութեր և հացահատիկեղեն։ 

Երևանից ժամանած ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցները պարզել են, որ գողացված ապրանքները նշված անձինք տեղափոխել են իրենց պատկանող առանձնատներ, իսկ Նարեկ Չ․-ն հափշտակված հացահատիկեղենի մի մասը վաճառել է Լոռու մարզի բնակիչներ 35-ամյա Արտակ Ա․-ին, 30-ամյա Նորայր Ն․-ին, 33-ամյա Արիս Տ․-ին և ևս 2 հոգու, որոնց ինքնություննները ճշտվում է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր