00:00:00

ՊԵԿ-ը միջազգային առաքանուց հայտնաբերել է 233 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց

10:18, 29 օգոստոս 2024 Իրավական

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։

 

Իրացնելով ստացված տվյալները`  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ»  ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով ԻԻՀ քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում  հայտնաբերվել է 2 կաշվեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում,  եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն»  տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ և 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։

Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր