00:00:00

Խամենեին ակնարկել է Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ հետ բանակցություն սկսելու մասին

23:34, 28 օգոստոս 2024 Աշխարհ

«Ամերիկայի ձայն»․ Խամենեին երեքշաբթի փոխանցել է իրանական կառավարությանը, թե «ոչ մի վնաս» չկա «թշնամու» հետ շփումներից:

Այաթոլա Ալի Խամենեիի խոսքերն, այդուհանդերձ, կարմիր գծեր են սահմանել բարեփոխիչ նախագահի համբավ ուեցող Մասուդ Փեզեշքիանի կառավարության համար, եթե այն բանակցությունների սկսի Միացյալ Նահանգների հետ։ Իրանում պահպանվում է անվստահությունը Վաշինգտոնի նկատմամբ:

Իրանի գերագույն առաջնորդի մեկնաբանությունները, փաստորեն, ներկայացնում են այն դիրքորոշումը, որն առկա էր Թեհրանում իրանական միջուկային ծրագրի շուրջ տերությունների հետ 2015 թվականին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ, որոնց արդյունքում իսլամական հանրապետության միջուկային ծրագիրը զգալիորեն կրճատվեց՝ Իրանի նկատմամբ տնտեսական որոշ պատժամիջոցների չեղարկման դիմաց:

Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե Փեզեշքիանի գլխավորած կառավարությունը որքան կարող է մանևրել, քանի որ լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա՝ Իսրայել-«Համաս» հակամարտության պատճառով, իսկ ԱՄՆ-ում նոյեմբերին նախագահական ընտրություններ են:

«Սա չի նշանակում, որ չենք կարող շփվել նույն թշնամու հետ որոշակի իրավիճակներում»,- Խամենեիի խոսքերը փոխանցում է նրա պաշտոնական կայքը:

Սակայն Իրանի գերագույն առաջնորդը, որին է պատկանում երկրի արտաքին, անվտանգության քաղաքականություններում որոշիչ խոսք ասելու իրավունքը, միաժամանակ զգուշացրել է՝ «Մի՛ վստահեք թշնամուն»:

85-ամյա Խամենեին ժամանակին կոչ էր արել հրաժարվել Վաշինգտոնի հետ բանակցություններից, երբ այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին միակողմանիորեն դուրս բերեց ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թվականին կքնված համաձայնագրից:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր