Այսօր՝ օգոստոսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բիտումով բեռնված «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ոստիկանության Եղեգնաձորի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը վարորդն է։