00:00:00

Հաքան Ֆիդանը ԵՄ-ի հրավերով կմասնակցի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

14:26, 28 օգոստոս 2024 Աշխարհ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եվրամիության հրավերով Բրյուսելում կմասնակցի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։ 

Միջանկյալ նշենք, որ ԵՄ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը Թուրքիան հրավիրվել է 5 տարվա դադարից հետո։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակվեն միջազգային արդի խնդիրների շուրջ։ Ֆիդանը ելույթ կունենա մաքսային միության արդիականացման վերաբերյալ, ԵՄ-ի և Թուրքիայի միջև առևտրային, մշակութային, ակադեմիական և հումանիտար կապերի պահանման հարցում վիզաների խնդրի վերաբերյալ։

Նշվում է, որ ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում տեղի կուեննան երկկողմ հանդիպումներ։ Ակնկալվում է, որ  Ֆիդանը կհանդիպի Հունաստանի արտաքին գերատեսչության նախարար Յորգոս Գերապետրիտիսի հետ։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր