00:00:00

Քաղաքացին պնդում է՝ դարձել է խարդախությшն զոհ․ որ բժիշկն է նրան վիրահատել

13:53, 28 օգոստոս 2024 Հասարակություն

Քաղաքացին պնդում է՝ «Ֆանարջյան» ԲԿ–ում վիրահատվել է խաբեությամբ, խարդախությամբ վերցրել են գումարը և առողջությանը պատճառել վնաս։ Դավիթ Սիմոնյանը երեկ բողոքի ակցիա է իրականացրել ԲԿ–ի դիմաց, պահանջելով ոչ միայն հետ վերադարձնել ամբողջ գումարն այլև վերականգնել առողջությունը։ Irakanum.am–ի հետ զրույցում Դավիթ Սիմոնյանը պատմեց, որ ունեցել է շնչառության հետ կապված խնդիր, որոշել է քիթը վիրահատել, նաև որոշակի պլաստիկ միջամտություն կատարել, բայց արդյունքում վիրահատությունից հետո առողջական վիճակն ավելի է վատացել։ «Բժիշկ Գոռ Անանյանի հետ պայմանավորվել էի, որ քիթս պետք է վիրահատի, այսինքն թեքություն կար, ինչպես նաև միջնապատի վրա անցք կար, պետք է այդ թեքությունը վերացներ, ուղղեր քիթս, այդ անցքը փակեր։ Իր հետ ծանոթացել եմ «Նաիրի» ԲԿ–ում, պայմանավորվել եմ 600 հազար դրամ, որ պիտի վիրահատեր, դրանից հետո վիրահատության օր է նշանակել ու ասել է, որ պետք է գամ «Ֆանարջյան» հիվանդանոց»,– ասաց Դավիթ Սիմոնյանը։ Վիրահատությունից անմիջապես հետո ըստ Սիմոնյանի բժիշկը դատարկ թուղթ է բերել, այն անվանելով պայմանագիր, առաջարկել, որ ստորագրի։

«Դատարկ վիճակում է եղել, միայն ես եմ ստորագրել, քանի որ վիրահատությունից անմիջապես հետո է եղել, գիտակցության հետ կապված խնդիր է եղել, բայց հեռախոսով այն նկարել եմ։ Դրանից հետո որոշ ժամանակ է անցել, ինքը կանչել է որոշ ցուցումներ է տվել, ես կատարել եմ, հետո մեկ ամիս անց զգացել եմ, որ ոչ քիթս է ուղղվել, ոչ շնչառությունս ուղղվել, ավելի է վատացել»,– պատմեց Դավիթը, հավելելով, որ բժիշկն ընդունել է, ասել է, որ վիրահատությունը լավ չի կատարվել և պատրաստ է 300 հազար դրամը հետ վերադարձնել։ Դավիթն ասաց, որ հրաժարվել է, բայց մինչ այդ էլ բժիշկը նրանից պահանջել և ստացել է ևս 100 հազար դրամ, հայտնելով, որ բարդ վիրահատություն է եղել։ «Ես էդ գումարն էլ եմ տվել իրեն, քանի որ դեռ պարզ չէր, թե ինչպես է անցել վիրահատությունը, մտածել եմ բժիշկ է, բարեխիղճ աշխատանք է արել»,–շարունակեց Դավիթը։ Դրանից հետո նա պահանջել է ամբողջ գումարը, բայց Գոռ Անանյանը հրաժարվել է, ինչից հետո Դավիթը փորձել է հանդիպել «Ֆանարջյանի» տնօրեն Նարեկ Մանուկյանի հետ, գրել է բազմաթիվ դիմումներ, հանդիպումներ խնդրել, բայց այդպես էլ այդ հանդիպումը չի կայացել։

Հիմա Դավիթ Սիմոնյանը պնդում է, ունի առողջական լուրջ խնդիրներ, և վստահ է՝ խարդախության զոհ է դարձել։  Դավիթն այսօր բողոքի ակցիա է իրականացրել «Ֆանարջյան» հիվանդանոցի դիմաց, բայց անարդյունք, նրան որեւէ մեկը չի մոտեցել։ 

Irakanum.am–ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև վիրահատած բժշկից։ Գոռ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Դավիթը հետվիրահատական ընթացքին պատշաճ չի հետևել, հետևողական չի եղել։ «Մի քանի անգամ զգուշացրել եմ, որ մերսումների գա, ամեն դեպքում վիրաբուժություը իր ռիսկերը ունեն։ Անպատասխաանատու վիճակ է եղել իր մոտ։ Բազմիցս ասել եմ, որ պետք է հետևողական լինի, որ խնդիրներ չլինեն»,– ասաց Անանյանը, հավելելով, որ նույնիսկ երկու անգամ վիրահատության օր են փոխել, որովհետև մեկ անգամ Դավիթը քնած է մնացել և չի եկել, երկորդ անգամ էլ զգուշացված լինելով, որ վիրահատությունից առաջ սնունդ օգտագործել չի կարելի, չի պահպանել։

Ինչ վերաբերում է գումարը հետ տալուն, ապա բժիշկն ընդգծեց, որ հաշվի առնելով, որ նրա մոտ բարդություններ են եղել, բայց ոչ իր պատճառով, ինքն առաջարկել է այն գումարը, որը վիրահատությունից ինքը ստացել է կվերադարձնի, թող դիմի այլ մասնագետի։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր