Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կենտրոնի նստավայում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը:
Դատավորը հայտարարեց, որ այսօր պաշտպանները հանդես կգան պաշտպանական ճառով:
Դատական նիստին ներկա չէր պաշտպաններից Միհրան Պողոսյանը:
Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ինքը դատավորի ինքնաբացարկի միջնորդությամբ է հանդես գալու, սակայն դատավորը նրան թույլ չտվեց՝ ասելով, որ այդ միջնորդությամբ հանդես կգա պաշտպանական ճառից հետո:
«Ինչո՞ւ թույլ չեք տալիս հանդես գամ միջնորդությամբ: Իմ պաշտպանական ճառն այսօր չի վերջանալու, այն 600 էջից ավելի է և 3 դատական նիստ տևելու է»:
Այս պահին Օրբելյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: