Այսօր՝ օգոստոսի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի «Գ-7» թաղամասում տնակներ են այրվում։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 10-րդ և 6-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։
Լրացուցիչ ժամանել է նաև թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից։
Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Ժամանել է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Այս պահին հրշեջները կարծես թե կանխել են կրակի տարածումը և աշխատանքներ են իրականացնում վերջնական մարելու ուղղությամբ։