Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանը և ղեկավարի տեղակալ Թագուհի Հակոբյանը տնտեսավարող սուբյեկտերի հետ հանդիպումների շարք նախաձեռնության շրջանակներում այս անգամ աշխատանքային այց են կատարել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Հայտնում են ԲԿ-ի մամուլի ծառայությունից։
Նախաձեռնության նպատակն է վերահսկվող օբյեկտների հետ հետադարձ կապի պահպանումը, որով ապահովվում է օրենքով սահմանված՝ տեսչական մարմինների գործունեության ամբողջականության սկզբունքը:
Բժշկական կենտրոնի տնօրեն Հովհաննես Զոհրաբյանի ուղեկցությամբ Տեսչական մարմնի ղեկավարն ու տեղակալը շրջել են բժշկական կենտրոնի բաժանմունքներում, քննարկել առանձին խնդիրներ, Տեսչական մարմնի գործառույթներին առնչվող հարցերի վերաբերյալ իրականցվել է խորհրդատվություն:
Այցի ընթացքում Սլավիկ Սարգսյանը զրուցել է նաև տարբեր բաժանմունքների բուժառուների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և պատասխանել վերջիններիս մտահոգող հարցերին: