Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․ «Երբ պարբերաբար պնդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չունի վստահության ռեսուրս՝ խոսքն այն մասին չէ, որ նա առհասարակ չունի կողմնակիցներ:
Մեր հասարակության մեջ կա մի շերտ (իմ գնահատմամբ՝ մոտ 20%), որը կրթական ու սոցիալական շատ ցածր ցենզ ունի:
Ահա, սա է Փաշինյանի էլեկտորատը:
Բայց այս մարդիկ ոչ այնքան խանդավառված են Փաշինյանի քաղաքականությամբ, որքան զարմացած են, որ իրենցից մեկը կարող է իշխանության ղեկին լինել:
Այդ «զարմանքի» էֆեկտն է Փաշինյանին ու այս մարդկանց «կապը»:
Այդ մարդիկ չեն ընդվզելու, Փաշինյանի համար «դոշ» չեն տալու, եթե մի օր նա զրկվի իշխանությունից. ընդամենն անիծելու են իրենց բախտը, որ իրենց տեսակը վերադարձավ բնական մարգինալ վիճակ:
Ասածս ի՞նչ է. ո՛ր օրը քաղաքական իրական այլընտրանք առաջացավ, Փաշինյանի «մերկությունը» բացահայտ կդառնա»: