00:00:00

Թուրքիայում ազգայնական պատգամավոր է սպանվել

17:06, 27 օգոստոս 2024 Հասարակություն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) հետ «Ժողովուրդ» (Cumhur) դաշինքի մեջ գտնվող «Ազգայնական շարժում կուսակցության» (ԱՇԿ-MHP) Դերեփազարը շրջանի պատգամավորը սպանվել է:

Նշվում է, որ «ԱՇԿ»-ական Շաբան Քափը դեռևս չպարզված հանգամանքներով կռվի է բռնվել շրջանի Թերսանե թաղամասի բնակիչ ոմն Բայրամ Կ.-ի հետ, որտեղ էլ վերջինս ատրճանակից պատգամավորի ուղղությամբ կրակ է բացել:

Ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ոստիկանության և շտապօգնության բրիգադներ: Ծանր վիրավորում ստացած Քափին տեղափոխել են հիվանդանոց: Վերջինս հիվանդանոցում մահացել է:

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր