00:00:00

Դատախազությունն ուսումնասիրել է Միքայել Մելքումյանի գույքը

16:51, 27 օգոստոս 2024 Հասարակություն

Դատախազությունն ուսումնասիրել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանի գույքը։ «Փաստինֆո»-ն «Ազդարար» հարթակից տեղեկանում է, որ Միքայել Մելքումյանը և նրա ընտանիքի անդամներից մեկը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։

Դատախազությունում Մելքումյանի գույքի ուսումնասիրության արդյունքում ամփոփագիր է կազմվել, ըստ այդմ, վերջինս հրավիրվել է կառույց՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր: Մելքումյանը և Գրետա Սահակյանը պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 30-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր