00:00:00

Երևանի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

12:29, 27 օգոստոս 2024 Հասարակություն

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

 

Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17մ/վ արագությամբ։

 

Մարզերի առանձին շրջաններում օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր