00:00:00

ՌԴ-ում հայտնել են ուկրաինական հարվածների մասին. կան վիրավորներ

10:31, 27 օգոստոս 2024 Աշխարհ

Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով վիրավորվել է 5 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեր մարզի ևս 5 բնակիչ վիրավորվել է», - գիշերն իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը Կիևն անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, սակայն այդ փորձը կասեցվել է։ 

«ՀՕՊ հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի հինգ ԱԹՍ։ Երեք ԱԹՍ ոչնչացվել է Բելգորոդի մարզի երկնքում, երկուսը՝ Կուրսկի», - գրել է գերատեսչությունն իր Telegram ալիքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր