00:00:00

ՔՊ-ականների «գործակալական» գործուղումը․ «Հրապարակ»

08:20, 27 օգոստոս 2024 Մամուլ

 «Հրապարակ» օրաթերթ գրում է․ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության համագումարին, որը 3 օր է տեւել, մեկնարկն օգոստոսի 18-ին էր՝ Չիկագոյում, պարզվում է՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցից բացի, մասնակցել են նաեւ ՔՊ խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ 

Եթե հայաստանյան ընդդիմադիրները մասնակցեին ՌԴ-ի իշխող քաղաքական ուժի համագումարին, պատկերացնո՞ւմ եք, թե ՔՊ-ականներն ինչ որակումներ կտային` է՛լ ՌԴ գործակալներ, է՛լ ռսաճորտեր, է՛լ Հայաստանը Ռուսաստանի ծայրագավառ դարձնելու կողմնակիցներ։ Ի դեպ, բյուջեի հաշվին ՔՊ-ականների ԱՄՆ մեկնելն ու Քամալա Հարիսի առաջադրման համագումարին մասնակցությունը միանշանակ չի ընդունվել ՔՊ թիմում: Ոմանք կարծում են, որ չէր կարելի նման մասնակցությամբ նախապատվություն տալ ամերիկյան ընտրություններում հակամարտող ուժերից մեկին, երբ հայտնի չէ, թե ընտրությունների արդյունքներով ով կստանձնի իշխանությունը։

Հիշեցնենք, որ համագումարի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու առաջադրվելու եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պարտության մատնելու մասին։ ՀՀ ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ, ի դեպ, այս այցի վերաբերյալ նշվում է․ «Առաջնորդության միջազգային ֆորումին մասնակցելու համար 2024 թ. օգոստոսի 18-ից 23-ը Չիկագո (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել» ԱԺ հիշյալ պատգամավորներին։

Ավելին՝  «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր