Ես պաշտում եմ Հայաստանը, ինձ համար այն պարզապես երկիր չէ, այն իմ նախնիների հայրենիքն է, և երբ լսում եմ հայկական երաժշտություն, դուդուկ, միշտ, իհարկե, երկրպագում եմ այս երկիրը։ Այդ մասին ասել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովը՝ անդրադառնալով «Նոր ալիք» մրցույթում հաղթանակ տարած, Հայաստանը ներկայացնող Անահիտ Հակոբյանի ելույթին․
«Պարզապես փայլուն, գեղեցիկ, վիրտուոզ, նորաձև, ազնիվ,մանրակրկիտ կատարում։ Ես, իհարկե, միշտ երկրպագում եմ այս երկրին և այս կատարողներին։ Եվ, բարեբախտաբար, նրանք միշտ հիանալի ներկայացնում են իրենց երկիրը։ Եվ այսօրվա «Նոր ալիքում»՝ մեր երկրի այս լավագույն մրցույթում, Դուք արժանապատվորեն ներկայացրիք գեղեցիկ, արևոտ, հյուրընկալ, համեղ, տաղանդավոր Հայաստանը: Շնորհակալություն այս անհավատալի տոնի համար», - նշել է Կիրկորովը։