ՄԱԿ-ի քարտուղարությունը հետևում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալության հետ կապված իրավիճակին, սակայն դեռևս մեկնաբանություն չունի այդ առնչությամբ: Այդ մասին Риа Новости-ին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Մենք հետևում ենք իրավիճակին, բայց այս պահին մեկնաբանություն չունենք»- ասել է նա։
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։

Ֆրանսիական մամուլի տեղեկություններով՝ Դուրովը, ով Ֆրանսիայի քաղաքացիություն ունի, երկրի հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում էր գտնվում։
Ըստ ԶԼՄ-ների՝ ֆրանսիական արդարադատությունը Դուրովին համարում է հանցագործությունների մեջ ներգրավված մի շարք պատճառներով, այդ թվում՝ երկրի իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով: