Սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության օրն է, բոլորիդ խնդրում եմ, որ այդ օրը այցելեք Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Սեպտեմբերի 1-ին, ժամը 19․00-ին, Սուրբ Աննա Եկեղեցու բակում միջոցառում ունենք նվիրված Արցախի տարեդարձին։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր հայրենիք ունեցողները մեծ թվով այստեղ լինեն։ Իսկ ցերեկը գնալու ենք Եռաբլուր»,–նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի է ունենում Բագրատ Սրբազանի և շարժման մասնակիցների հանդիպումը։ «Սրբազան շարժման» առաջնորդը ներկայացնում է հետագա անելիքները։