Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Մեհրիբան Ալիևայի ծննդյան տարեդարձը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի առաջին տիկին, երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիևային հղած ծննդյան շնորհավորական ուղերձում հայտարարել է, որ բարձր է գնահատում Մինսկի և Բաքվի միջև ձեռք բերված գործընկերության մակարդակը, որն «առանձնանում է փոխվստահության բարձր աստիճանով, տարբեր ոլորտներում սերտ շփումներով և ռազմավարական մեծ նշանակությամբ»։
«Ձեր պրոֆեսիոնալիզմը, կազմակերպչական տաղանդը, կենսական անսպառ եռանդն ու հմայքը արժանիորեն ճանաչում է գտել Ադրբեջանում և նրա սահմաններից դուրս»,-ասել է Լուկաշենկոն։