Telegram-ի պաշտոնական հայտարարությունը՝ Դուրովի ձերբակալության վերաբերյալ․
««Telegram-ը պահպանում է ԵՄ օրենքներին, ներառյալ «Թվային ծառայությունների մասին» օրենքը. դրա մոդերատորությունը համապատասխանում է ոլորտի չափանիշներին և մշտապես բարելավվում է:
Telegram-ի գործադիր տնօրեն Պավել Դուրովը թաքցնելու ոչինչ չունի և հաճախ է շրջում Եվրոպայով մեկ։
Անհեթեթ է պնդել, որ հարթակը կամ դրա սեփականատերը պատասխանատու է այդ հարթակում չարաշահումների համար։
Գրեթե միլիարդ օգտատերեր ամբողջ աշխարհում օգտագործում են Telegram-ը որպես հաղորդակցության միջոց և կարևոր տեղեկատվության աղբյուր։ Մենք սպասում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծմանը։
Telegram-ը մնում է բոլորիդ հետ»։