Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովին ձերբակալել են մեսենջերի կոդավորման բանալիները վերցնելու համար։ Այս մասին ասել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։
«Ի՞նչն է գլխավորը Դուրովի հետ կապված․ նրան ձերբակալել են, որ վերցնեն բանալիները»,- գրել է Սիմոնյանը:
«Ովքեր սովոր են Տելեգրամն օգտագործել «զգայուն խոսակցությունների/նամակագրության համար», խորհուրդ եմ տալիս ջնջել հաղորդագրությունները «հենց հիմա» և «այլևս չանել դա»»,-հավելել է նա։