Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը օգոստոսի 24-ին, ժամը 01:41-ին տեղեկություն է ստացել, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տափերական - Նոր Կյանք ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում վառելիք տեղափոխող «GAZ» մակնիշի դիզելային բեռնատարը (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1977 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել չգործող ջրատարում. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, փակել գազի բալոնի փականը և հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ջրատարից։