Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ խորհրդի ոչ պաշտոնական հանդիպմանը։ Սա Եվրամիության կողմից առաջին նման հրավերն է Թուրքիային վերջին հինգ տարվա ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին հաստատել է միջոցառմանը Ֆիդանին հրավիրելու փաստը։
«Մենք ողջունում ենք այս հրավերը: Դա նաև նշան է այն բանի, որ ԵՄ-ն հասկանում է Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերների ֆոնին: Հարաբերություններում առաջընթացի հասնելու համար կարևոր է, որ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր բնագավառներում ընթանան մշտական և կանոնավոր հիմունքներով և իրականացվեն կանխատեսելի ձևով», - Քեչելիի խոսքերն է մեջբերել TRT հեռուստաալիքը: