ՌԴ Վոլգոգրադի օդանավակայանից ժամանումներն ու մեկնումները սահմանափակվել էին անօդաչու թռչող սարքերի գրոհից հետո: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
«Օդային տարածության օգտագործման սահմանափակումների պատճառով, որոնք մտցվել են տարածաշրջանում, Վոլգոգրադի օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ ուղարկում ինքնաթիռներ»,-ասել էր գործակալության զրուցակիցը։
Ավելի ուշ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։