00:00:00

Կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղամարդ

17:45, 17 օգոստոս 2024 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժին են զանգահարել «Աշտարակ» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ուսահոդի շրջանի հյուսվածքների գնդակային կույր վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի, ով չի հայտնել, թե ինչ պայմաններում է ստացել վնասվածքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Դավիթ Շ․-ն է։

Պարզվել է նաև, որ Դավիթ Շ․-ն նշված հրազենային վնասվածքը ստացել է օգոստոսի 13-ին՝ ժամը 20։30-ից մինչև ժամը 21։30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում, անհայտ անձի կողմից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր