Օգոստոսի 15-ին, ժամը 14:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. առկա է գազի արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել չգործող ջրատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ջրատարից, հոսանքազրկել և մոտեցրել ավտոքարշակին: